ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը դարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԿԽՄԿ ղեկավար Միրյանա Սպոլյարիչի քննարկման թեմաներից մեկը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սպոլյարիչը հունվարի 19-20-ն էր Մոսկվայում։

Հաղորդագրությունում նշվում է, որ զրույցի ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտներին։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Կոմիտեն իր գործունեությունն այս համատեքստում կհիմնի անաչառության սկզբունքի եւ իր յուրահատուկ մանդատի վրա։

Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Եմենում եւ Մյանմայում գտնվող կոմիտեի հետ հումանիտար իրավիճակի եւ փոխգործակցության վերաբերյալ։

Մոսկվայում գտնվելու ընթացքում Սպոլյարիչը հանդիպել է նաեւ ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի, Ռուսաստանի Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկի հետ։