«Վերելք»․ Ինչպե՞ս խուսափել կործանումից (տեսանյութ)

Իրավիճակը պահանջում է կատարել հետևյալ աշխատանքները`

ա) հաշվարկել, թե ի՞նչ կա խրամատից այն կողմ, ի՞նչ է իրենից ներկայացնում երևացող թշնամին, նրա թիկունքին ի՞նչ ուժեր են կանգնած,

բ) փորձել պարզել, թե որն է խրամատի մյուս կողմի ծրագիրը, որոնք են այդ ծրագրի մաքսիմում, միջին, մինիմում նպատակները,

գ) պարզել, թե խրամատից այս կողմ թշնամին ԱՀ-ում և ՀՀ-ում ինչ շարասյուներ ունի, որքան է դրանց հզորությունը,

դ) պարզել, թե ՀՀ-ում որքան են երկրի ու ժողովրդի ճակատագրով իրապես անհանգիստները, ինչ ռեսուրսների են տիրապետում նրանք,

ե) կազմել նրանց մոբիլիզացիայի ծրագիր,

զ) հաշվարկել սփյուռքի` երկրի ու ժողովրդի ճակատագրով անհանգիստների ներուժը, մշակել նրանց մոբիլիզացիայի ծրագիր,

է) իրականացնել հնարավոր դաշնակիցների փնտրտուք, պարզել նրանց հնարավոր աջացության տեսքը և չափը,

ը) կազմել բոլոր կետերի հնարավոր իրագործման դեպքում ռեսուրսների ամփոփ պատկերը,

թ) սեփական ուժերի պատկերն ունենալուց հետո հաշվարկել, թե հակառակորդի ծրագրի մաքսիմալ, միջին, մինիմալ նպատակներից որին և որ չափով դիմակայելու ռեալ հնարավորություններ են առկա,

ժ) այդ ամենից ելնելով՝ կազմել գործողությունների իրատեսակսն պլան` սեփական մաքսիմալ, միջին, մինիմալ նպատակներն ուրվագծելով:

Իսկ ի՞նչ վիճակ է մեզանում այս առումով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779