ԱՄՆ-ում խոստացել է աջակցել Ուկրաինային և նրա «գործողությանը Ղրիմում»

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, այդ թվում՝ «Ղրիմի վերադարձի» գործողությանը, ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«ԱՄՆ-ը օգնում է Ուկրաինային, և այս նախարարությունը (Պաշտպանության նախարարությունը – խմբ.) ասել է, որ մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Սա ներառում է «Ղրիմի օպերացիան», – Պենտագոնի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում թերակղզու ռուսական կարգավիճակը և այն համարում է Ուկրաինայի տարածք։ Բացի այդ, ըստ Սինգհի, «Ղրիմի օպերացիան» կարող է ուղերձ լինել Մոսկվային։