Արևմուտքն անհամբեր է, «հոգնել» է Ուկրաինայից. Լեհաստանի վարչապետ

Արևմտյան երկրները «հոգնել են» Ուկրաինայից, լեհերը պետք է վերակենդանացնեն «Ռուսաստանի հետ պայքարի» թեման, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Ես տեսնում եմ արևմտյան աշխարհում հետաքրքրության նվազում այն ​​ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր արևելյան սահմանից այն կողմ: Մենք՝ լեհերը, պետք է վերակենդանացնենք Ուկրաինայի վերաբերյալ քննարկումը, թե որքան կարևոր է Ռուսաստանի դեմ պայքարը, քանի որ Արևմուտքն ավելի ու ավելի է հոգնում նրանից,  թե ինչ է տեղի է ունենում այնտեղ»,- Մորավեցկու խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է՝ «շատ կարևոր է, որ Արևմուտքի հասարակական կարծիքը մշտապես հասկանա, որ այստեղ որոշվում է Եվրոպայի, ոչ աշխարհի ապագան։ Մորավեցկին ընդգծել է, որ արևմտյան երկրներն անհամբեր են։

«Արևմտյան հասարակությունը, որն այնքան էլ համբերատար չէ, կարող է հոգնել, չցանկանալ զենք ուղարկել, չցանկանալ աջակցել Ուկրաինային, և այս ամենը կարող է սխալ ընթացք ունենալ»,- ասել է նա։