Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Տեղեկությունը հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Իրավունքի ուժով՝ հաշվի է առնվել տարիքով ավագը հանդիսանալու հանգամանքը, քանի որ իրենից առաջ տարիքով մեծը հրաժարվել է լիազորություններից, հետևաբար՝ իրավասությունները փոխանցվել են Մնացական Մարտիրոսյանին»,- պարզաբանել է Շաբոյանը: