Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունից։

Հանդիպման օրակարգի մասին հայտարարության մեջ չի նշվում։