Զոհված Գագիկ Բարսեղյանը Գերմանիայից Հայաստան էր վերադարձել՝ ծառայելու

Գագիկ Բարսեղյանը 21 տարեկան էր, Կոտայքի մարզի Գառնի համայնքից։ Մեկ տարվա ծառայող էր։

Վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում էր Գերմանիայում։ Գագիկը Հայաստան էր վերադարձել Հայոց բանակում ծառայելու համար։

Ողբերգությանը զոհ դարձած զինվորի ծնողներն այժմ ապրում են Գերմանիայում։

Գագիկ Բարսեղյանը ընտանիքի ավագ զավակն է, ունի քույր ու 1 տարեկան եղբայր։