Նիկոլն ասել է, որ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, բայց չի ասել, որ դրա համար մեղավոր է իր հրեշավոր իշխանությունը

Միշտ չէ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ոչ ճիշտ բաներ է ասում կամ ուղղակի ստում: Երբեմն ճիշտ բաներ էլ ասում, ինչպես, օրինակ, ասել է այսօր, կառավարության նիստի սկզբում: Նկատի ունենք Նիկոլի հետևյալ հայտարարությունը՝ գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող:

Այո, իսկապես հրեշավոր դեպք, որի առնչությամբ մեր ցավակցություննե ենք հայտնում զոհված բոլոր զինծառայողների մերձավորներին: Բայց Նիկոլն այս ճշմարտությունն ասելով, կատարվածը ճիշտ բնութագրելով, չի ասել, որ այդ հրեշավոր դեպքի համար մեղավոր է ու պատասխանատվություն է կրում իր հրեշավոր իշխանությունը:

Նախ, մինչ փաստերով մեկ առ մեկ կհիմնավորենք Նիկոլի իշխանությանը ներկայացված այս մեղադրանքը, համառոտ ներկայացնենք կատարվածի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը:

Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն, հրդեհը բռնկվել է Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է.

«2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ»:

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնել է, որ այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Ըստ «պաշտպանության նախարարություն» կոչվածի հրապարակած տեղեկատվության , «3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»:

Ինչպես նույն նիստում ասել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը, ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն, «հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերվում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»:

Նախ, ոչ թե բռնկում, այլ բռնկում: Ժամանակին պատմության ուսուցիչ աշխատած Պապիկյանը գոնե սա պետք է իմանար, բայց, ինչպես Նիկոլը և Նիկոլի իշխանությունում այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դատելով ամենից, կաղում է գրագիտությունից:

Երկրորդ. պաշտպանության նախարարի պաշտոնն անարժանիորեն զբաղեցրած սույն անձը կատարվածը գլխիվայր շուռ տված է ներկայացրել, իհարկե, ոչ միտումնավոր, այլ իր ապաշնորհության հետևանքով: Նկատի ունենք այն, որ ավտոբենզինը բռնկման ժամանակ չի օգտագործվել, այլ ավտոբենզինի օգտագործման հետևանքով է տեղի ունեցել բռնկումը, և հենց ավտոբենզինի օգտագործումն է հրդեհային անվտանգության կանոնների խախտումը, այլապես եթե ավտոբենզին չօգտագործվեր, վառարանում փայտ այրելը հրդեհային անվտանգության կանոնների խախտում չէր լինի, վառարանը հենց դրա համար է նախատեսված (պարզվում է, ոչ միայն գրագիտությունից, այլև տրամաբանությունից է կաղում):

Նույն նիստում Նիկոլն ասել է՝ բնականաբար, առաջին հարցը, որ ծագում էր, պետք էր պարզաբանել, այն է, թե ով ինչ չի արել: Է՞, պարզե՞լ են, և եթե այո, ինչպե՞ս են պարզել… Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդպես էլ չի ասել (յուրայիններին հո «փուռը» չէ՞ր տալու…), թե ով ինչ չի արել, հետևաբար ստացվում է, որ նա այս մասին ասել է ձևականորեն: Նիկոլի փոխարեն, քիչ հետո մենք կներկայացնենք, թե ով ինչ չի արել և ինչ է արել…

«Նու, պարզել ենք նաև, որ, ըստ էության, փրկարար ծառայության, ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, այսինքն, բայց, իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում, ըստ էության, պատշաճ ժամկետում տեղ է հասել»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:

Իսկ ե՞րբ են սկսվել հրդեհաշիջման աշխատանքները և ի՞նչ ուժերով… Նիկոլի ասածից ստացվում է, որ հրշեջ ծառայությունը բավարար ժամանակում տեղ չի հասել (այդ մասին են վկայում նաև հրդեհի մասշտաբը, տևողությունն ու հետևանքները), բայց եթե հաշվի առնենք, որ հեռավորությունը բավականին մեծ է եղել, ապա պատշաճ ժամկետում է տեղ հասել:

Նիկոլը կամ մեկ այլ պաշտոնյա այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում, թե քանի կիլոմետր է եղել հրշեջ ծառայության մոտակա մեքենակայանից մինչև ինժեներասակրավորային վաշտի կացարան հեռավորությունը, և հրշեջ ծառայությունը քանի րոպեում է տեղ հասել, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել՝ հրշեջ ծառայությունն իրականում պատշաճ ժամանակո՞ւմ է հրդեհի վայր հասել, թե ոչ… Երբ այս տեղեկությունը չի հրապարակվում, ինչո՞ւ պետք է հավատանաք Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսին ու հանրային կարծիքը մանիպուլացնողին:

Ընդունենք, թե Նիկոլը վերոնշյալի առումով ճշմարտությունն է ասել, բայց այդ դեպքում ինչո՞ւ է հրշեջ ծառայության մոտակա մեքենակայանից մինչև Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Ազատ գյուղի տարածք հեռավորությունը բավականին մեծ: Չէ՞ որ ինժեներասակրավորային վաշտի կացարանից բացի, խոսքն այնտեղ մի ողջ բնակավայրի առկայության մասին է, շրջակայքում էլ այլ բնակավայրեր կան՝ Վերին Շորժան, Ախպրաձորը… Գյուղերում էլ, չէ՞, կարող է հրդեհ լինել, ուրեմն հրշեջները բավականին մեծ հեռավորությունից պետք է հասնեն այն ժամանակ, երբ հրդեհը դարձյալ հանգեցրած կլինի ողբերգությա՞ն…

Ընդունենք նաև, որ նախկինները վատն էին, կոռումպացված էին, բայց չէ՞ որ այս «չկոռումպացվածները», այս «պուպուշներն» արդեն գրեթե 5 տարի է, իրենք են երկիրը ղեկավարում, հետևաբար թող մարզերի հեռավոր բնակավայրերից բավականին մեծ հեռավորության վրա չգտնվող հրշեջ ծառայության մեքենակայաններ կառուցեին, մեր զինվորներին ելակ կերակրելու շոուով զբաղվելու փոխարեն, իրականում փոքր- ինչ մտածեին նաև նրանց մասին:

Նիկոլն ու Նիկոլի իշխանությունը, եթե մեր զինվորներին ելակ կերակրելու շոուով զբաղվելու փոխարեն, իրականում փոքր- ինչ մտածեին նրանց, ինչպես նաև մեր հեռավոր բնակավայրերի բնակիչների անվտանգության մասին, և ոչ թե իրենք իրենց պարգևավճարներ, հավելավճարներ շռայլեին, տրվեին զեխության, ճոխությունների, տարբեր վատնումներ կատարեին, եթե քիչ կոռումպացված լինեին ու քիչ լափեին, այսօր հայրենիքը պաշտպանող 15 հոգու չէինք կորցնի: Իբր տարբեր պաշտոնյաների տրված- տրվող հավելավճարները քիչ են, կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որով դատախազներն իրենց աշխտավարձի 92 տոկոսի չափով հավելում կստանան:

Նիկոլի ու համապատասխան այլ պաշտոնյաների համար սա դեռ «ժուռնալն» է, «կինոն»՝ առաջիկայում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան