Այս շաբաթ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը երկրորդ անգամ այցելել է Հայաստանի սահմանների մոտ գտնվող զորամասեր

«Ազատությունը» գրում է, որ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է Քալբաջարի և Լաչինի շրջանների մի շարք զորամասեր և ստուգել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։

Հրապարակումների համաձայն՝ Վելիևը հանձնարարականներ է տվել, մասնավորապես, «ժամանակին և վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները»։

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր է այցելել նաև հունվարի 17-ին։