ԱԺ ճեպազրույցներն այսօր սկսվել են լռության րոպեով

Հունվարի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներն սկսվել են լռության րոպեով։ Ճեպազրույցների սկզբում այս առաջարկով հանդես է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք դրան չեն հետևելու բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների հրաժարականներ։ Ի պատասխան՝ ընդդիմադիր գործիչն առաջարկել է չքաղաքականացնել թեման։ «Առաջինը, ինչի մասին մտածում եմ. պետք է սպասել, մինչև որ զոհված տղաների մարմինները սառեն։ Միայն հետո կարելի կլինի այս պատմությունն արատավորել քաղաքականությամբ։ Ինչ-որ հրաժարականներ արդեն եղել են։ Ես տեսել եմ։ Կարդացել եմ այստեղ գալու ճանապարհին։ Բայց պաշտպանության նախարարի հրաժարականը պետք է հաջորդեր ոչ այս միջադեպի հետ կապված»,- ասել է Մամիջանյանը՝ նշելով գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների հրաժարականի անհրաժեշտության մասին։

Պատգամավորի գնահատականով՝ նրանք բոլորը դիլետանտներ են, քանի որ ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում։ «Հազարավոր զոհեր կորոնավիրուսի և սեպտեմբերյան պատերազմի պատճառով։ Ինչի՞ համար են նրանք առհասարակ պատասխանատվություն կրում»,- ասել է խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ այս գիշեր Գեղարքունիզի զորամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինվորական։