ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը ապահովելու կոչ է արել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Վոլքեր Թյուրքը կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը։ Այս մասին նշված է հանձնակատարի «Թվիթերի» էջում։

«Սննդի, դեղորայքի և կենսական այլ ապրանքների ու ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական տուժած բնակչության իրավունքների իրացման համար»,- նշել է նա։