2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Նախագահը  Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, պաշտոնից ազատել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով»։

Սահմանադրության 133 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»։