Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել և Ադրբեջանին և կոչ արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ է ունենում խաղաղ գործընթացի վրա, անհանգստացած է նաև ենթադրյալ պատերազմական հանցագործություններով և անմարդկային վերաբերմունքով, որոնք ադրբեջանական զինուժը իրագործում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, կրկնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունները կարգավորելու գործում, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր մասերից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար սպառնում է դառնալ միջազգային մարդասիրական աղետ, պահանջում է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անմիջապես վերականգնեն Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, կրկին կոչ է անում, որ միայն դիվանագիտական միջոցները կբերեն հակամարտության արդար ու տևական կարգավորում, ինչից կշահեն Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները»,- ասված է Եվրոպական խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։