Երկրաշարժ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս ընկած տարածքում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։