Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակականությունը

ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել ողջ անհրաժեշտ ռազմական օգնությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար: Սա շատ կարևոր է։ Դա ներառում է նաև հակաօդային պաշտպանության համակարգեր», – ասել է նա ճեպազրույցում:

ԱՄՆ-ը և Գերմանիան ավելի վաղ հայտարարել էին Ուկրաինային ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց փոխանցելու մասին։ Երեքշաբթի օրը Նիդեռլանդները հայտարարեց, որ մտադիր է հետևել այդ օրինակին: