Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և առաջին տեղակալը զոհվել են․ նրանք գտնվել են Կիևի մարզում կործանված ուղղաթիռում

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալը մահացել են Կիևի մարզում ավիավթարի հետևանքով, նրանք գտնվել են կործանված ուղղաթիռում, հայտնում է ուկրաինական ոստիկանությունը։
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, այդ թվում երեք երեխա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ  ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կիևի մարզի Բրովարի շրջանում մանկապարտեզի մոտ ուղղաթիռ է կործանվել:

Ուկրաինական լրատվամիջոցներն երկու վարկած են նշում. ուղղաթիռը մառախուղի պատճառով թռչում էր ցածր բարձրության վրա, և օդաչուն կորցրել է կառավարումը։ Երկրորդ վարկածով՝ նրան խոցել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը։
Տեղի իշխանության տվյալներով՝ զոհերի թիվն աճում է։