Ազգային ժողովը բացվեց ու հայտարարվեց ընդմիջում․ բոլոր հարցերը քննարկվել և քվեարկվել են

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ հունվարի 18-ին, շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բացեց նիստը, հայտարարեց, որ այսօր ժամը 16.30-ին նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան, ապա հայտարարեց ընդմիջում մինչև այդ ժամը:

Բանն այն է, որ նախօրեին ԱԺ-ը հասցրել էր ավարտել բոլոր հարցերի քննարկումն ու քվեարկությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվել է միակ թեկնածուն՝ Գագիկ Բարսեղյանը: