Հա, էլի, ի՞նչ աներ խեղճ Նիկոլը, սաղ Մինսկի խումբն էր մեղավոր․ Կարեն Վրթանեսյան

Անսահման է սրանց լկտիությունը… Արաբաթը մուննաթ է գալիս ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա.

«Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում … Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել»:

Խորացե՛ք. 20 տարվա բանակցային գործընթացը Նիկոլը զրոյացնի «իր կետից սկսելով», արցախցիներին ուղարկի Բաքվի հետ ուղիղ խոսելու՝ փաստացի լրիվ խաղից հանելով ՄԽ-ն (ինչը Ալիևի վաղեմի երազանքն էր) ու վերջում էլ հելնի և Արաբաթի շուրթերով մուննաթ գա. «Արա՛ այ Մինսկի խումբ, դու ես պատասխանատու»։

Հա, էլի, ի՞նչ աներ խեղճ Նիկոլը, սաղ Մինսկի խումբն էր մեղավոր։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից