Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պատվերը տրված է Ադրբեջանից, այն փորձեց իրականացնել ՀՀ իշխանությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Մարատ Ստեփանյանն է:

Հարցին, թե ի՞նչ վտանգավոր սցենար խաղարկվեց Արցախում, Մարատ Ստեփանյանը պատասխանեց․

«Փորձեցին սեպ խրել Արցախի քաղաքական դաշտում այս դժվարին օրերին։ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պատվերը տրված է Ադրբեջանից, Ալիևը բազմիցս շեշտել է այդ մասին։ Մենք նաև լավ գիտենք, թե ում միջոցով է այդ պատվերը իրականացվում Արցախում՝  ՀՀ իշխանության կողմից ու հանձին վարչապետի աթոռը զբաղեցնողի։ Հրահանգը տրվել էր նրա կողմից։ ՀՀ իշխանությունը փորձ արեց խժդժություններ մտցնել Արցախում, որպեսզի այս լարված իրավիճակում պառակտում մտցնեն ժողովրդի մեջ։

Բարեբախտաբար, հիմա Արցախի քաղաքական դաշտում հանգստություն է։ Հրավիրվեց Արցախի Հանրապետության ԱԽ նիստ, որից հետո իրավիճակը կայունացել է, վտանգը մի քիչ հեռացել է մեզանից։

ՀՀ ներկայիս իշխանությունը զուհագեռաբար գործում է Ադրբեջանի իշխանության հետ միասին, հրահանգները գալիս են Ադրբեջանից։  Իսկ Ադրբեջանն ավելի է ուժեղացնելու իր  ճնշումները։ Այսօր ժամը 13։00-ին Ադրբեջանը զրկել է Արցախը նաև գազամատակարարումից․․․ Մենք պետք է գիտակցենք, որ կորցնելով՝ Արցախը կորցնելու ենք Սյունիքն ու ամբողջ Հայաստանը»։

Տեղեկացնենք, որ Մարատ Ստեփանյանի հետ մեր հարցազրույցը ընդհատվեց, քանի որ վերջինիս տեղեկացմամբ ադրբեջանական կողմը կտրել է նաև Արցախ Հայաստան ինտերենետային կապը։

Մանրամասները՝ տեսանյութում