Էստոնիայում ընթրիքին Խաչատուրյանը դաշնամուր է նվագել

Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:

Նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։

Ի դեպ, Վահագն Խաչատուրյանն ընթրիքի ընթացքում դաշնամուր է նվագել։

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով  Էստոնիայի Հանրապետությունում է։

Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել  Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի հետ, նախատեսված է հանդիպում Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ։