Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում

Հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը Թուրքիայի Կարսի նահանգում թուրքական զինուժը ութ այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը:

Հայաստանի հետ սահմանակից Կարսում 8 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվում։

Թուրքական Gazetekars–ի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասնակիցներն արդեն ժամանել են Կարս և պատրաստվում են։

Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաժը նշել է, թե զորավարժության նպատակը ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, համակարգվածությունն ապահովելը, զորամիավորումների մարտական պատրաստությունը ստուգելը, կրակային և մանևրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումները, սննուդի մատուցումը, հագուստի ապահվման և թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։

Նշենք, որ զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով: