Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը և շուտով այս պաշտոնում նոր թեկնածու կներկայացնի։ Հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կքննարկի Շոլցի ներկայացրած ՊՆ ղեկավարի թեկնածուներին, իսկ մինչ այդ Լամբրեխտը ժամանակավորապես կկատարի Գերմանիայի պաշտպանության նախարարի պարտականությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լամբրեխտը հրաժարականի դիմում է ներկայացրել գերմանական լրատվամիջոցների կողմից իր վրա գործադրվող ճնշումների պատճառով։ Լամբրեխտը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում հետ աշխատել է Գերմանիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: