«Վերելք»․ Ցեղակրոն շարժումը 90 տարեկան է և արդիական (տեսանյութ)

Եղեռնից հետո գաղութահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները և դրանց միացած՝ օտար այլասերիչ միջավայրը հայությանը մղել էին իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով՝ դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել:

Ասվածին ավելացել էր նաև հիվանդագին կրոնականությունը. հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից և նվիրում «երկնային» հայրենիքին։

Բացի դա, թուրքերի կողմից տարվում էր հակահայկական քարոզչություն, օգտագործվում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչներ, որոնք հայերին ներկայացնում էին որպես անհայրենասեր, անարի, անմարտունակ ու անիշխանական։

Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն կբերեր հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությանը: Հարկավոր էր իրական քայլերով դիմակայել այդ ամենին։ Եվ 1933 թվականի հունվարի 14-ին հիմնվեց Ցեղակրոն շարժումը։

«Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է Ցեղակրոն շարժման էությունը և եզրահանգում, որ Հայությունը, հատկապես Հայաստանի բնակչությունը, այսօր նույն այն վտանգի առջև է, որպիսին կար 90 տարի առաջ, ու համանման շարժում հիմնելն անհրաժեշտություն է։
Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779