Հայաստանում ամենահանրահայտ տասը ավիաընկերությունները

Հիմա ես ձեզ կներկայացնեմ տասը ամենահանրահայտ ավիաընկերությունները Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Առաջին տեղը, նրա խոսքով, զբաղեցրել է հայկական «Flyone» ավիաընկերությունը՝ 458,5 հազար ուղևորով։ Երկրորդ տեղում ռուսական «Ազիմուտ» ընկերությունն է։ Հաջորդը ռուսական «Աերոֆլոտ և «Red wings» ընկերություններն են, որոնք զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար։

«Հինգերորդ տեղում «Armenia air company» ընկերությունն է, վեցերորդում՝ ռուսական «Utair» ընկերությունը, յոթերորդում՝ հունգարական «Wizz Air» ընկերությունը, ութերորդում՝ «Ռոսիա» ավիաընկերությւոնը, իններորդում՝ «Ffy Dubai»-ը, տասներորդում՝ հունական «Aegean Airlines» ընկերությունը»,- նշել է փոխնախարարը։