Արցախում ներքաղաքական իրավիճակը երեկվա համեմատ էականորեն լիցքաթափվել է

Արցախում ներքաղաքական իրավիճակը երեկվա համեմատ էականորեն լիցքաթափվել է։

Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։

Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը»։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից