Արարատ Միրզոյանը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։