Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Տեղեկությունը հայտնում է vnews.am–ը` հղում անելով լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանին։

Օրեր առաջ 65-ամյա մասնագետը հեռացել է Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին:

Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է ուկրաինական ակումբներ ու երկրի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 հավաքականները։ 2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։

2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3։0, 5։0)։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։

Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Ռոման Բերեզովսկին է։