Ռուբեն Վարդանյանը կազատվի՞ զբաղեցրած պաշտոնից․ MediaHub
MediaHub-ի տեղեկություններով՝ վաղը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։
Հիշեցնենք, որ նա Արցախի պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին, և լուրեր էին տարածվում, որ եկել է Արցախում իշխանությունն իր ձեռքն առնելու։ Թերևս դա էր նպատակը, քանի որ հենց այդ ժամանակ Արցախում սկսեց քննարկվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն այս պահին սառեցված է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ի սկզբանե Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը դժգոհությամբ էր ընդունել։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե որքան շուտ Ռուբեն Վարդանյանը «հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար»։ Արդյո՞ք հնարավոր պաշտոնանկությունը կապ ունի Բաքվի դիրքորոշման հետ և կդառնա Լաչինի միջանցքը բացելու գինը։ Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ։