ԱՄՆ-ում պահանջել են Բայդենի նկատմամբ իմպիչմենտ հայտարարել՝ Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարկաբել է իրեն ռազմական հանցագործությունների մեջ ներգրավվածությամբ և պետք է հեռացվի պաշտոնից, կարծում է Կենտուկիի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը։

«Կարծում եմ՝ Ջո Բայդենին անհապաղ պետք է իմպիչմենտի ենթարկեն Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Իրաքում ռազմական հանցագործությունների համար: Ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմը շարունակելու համար», – գրել է նա «Թվիթերում»։