Financial Times-ը բացահայտել է, թե ինչպես է Արևմուտքը որոշել փոխել Պուտինի մտածողությունը

Արևմտյան երկրներն ակնկալում են փոխել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը՝ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելով, գրում է Financial Times թերթը։ 

Հոդվածի հեղինակ Լոուրենս Ֆրիդմանի կարծիքով՝ Արևմուտքը տարբեր քայլեր է ձեռնարկում Ուկրաինայում Ռուսաստանի առաջնորդին դիմակայելու համար։

«Արևմուտքի տեսակետն այն է, որ Պուտինի մտածողությունը փոխելու միակ ճանապարհը Ուկրաինային օգնելն է հաղթել առաջիկա մարտերում»,- կարծում է մեկնաբանը:

Միաժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, նույնիսկ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից որևէ ռազմական հաջողության դեպքում Ռուսաստանը չի հրաժարվի հատուկ գործողության իր «առավելագույն նպատակներից»։