Իսրայելի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովին Թել Ավիվ է հրավիրել
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հրավիրել է Իսրայել: Իր թվիթերյան գրառմամբ նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ:
Այս մասին հայտնում է Ազատությունը։
«Մենք ամրապնդում ենք կապերը Ադրբեջանի հետ։ Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով շնորհավորել է ինձ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ես հրավիրել եմ նախարարին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ»,- գրել է Քոհենը։