ՌԴ-ն՝ սպառնալիք, Արցախն ինքն իր խնդիրներով, իսկ ի՞նչ է նախատեսում Փաշինյանը Հայաստանի համար (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանը։

Քաղաքական վերլուծաբանն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից արդեն 33 օր շարունակ Արցախի կյանքի ճանապարհի փակ լինելու խնդրին և զուգահեռներ անցկացրեց ադրբեջանցի բարբարոսների կողմից հայ բնակչության հանդեպ իրականացրած Սումգայիթի և Բաքվի ջարդերի հետ։ Խոսեցինք նաև Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության կողմից Արցախին մեն-մենակ թողնելուն․ «Ոչ միայն այդ մամուլի ասուլիսում արտահայտված միտքն է տվել ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռքերը լվալու բանաձևը, այլ այսօր առավոտյան մենք ունեցել ենք դրա զարգացնող թեզը։ Այսինքն՝ Ադրբեջանն էլ, այս թուրքական խունտան էլ միաժամանակ իրենք ավելացնում են ճնշումը Արցախի վրա, պատասխանատվությունը ներկայիս ՀՀ իշխանությունները իրենց վրայից ամբողջովին լվանում են, բայց նաև հայտարարություն է այսօր արել, ասելով՝ որ ես չեմ ուզում դուք բանակցեք այնպես, որ հանկարծ Ադրբեջանի հետ ձեր բանակցություններում ինչ-որ բարդություններ առաջանան»,- հավելեց Աննա Աբրահամյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ դեռևս 2018-ից ականատեսն ենք այդ գործընթացի փուլային իրագործմանը, որոնցից յուրաքանչյուր փուլ ունի իր որոշակի զսպանակները, և դրանց սեղմելու թիրախային պահերը, տվյալ դեպքում մենք սեպտեմբերի 13-14-ից հետո ունեցել ենք շատ հստակ զարգացում ռուս խաղաղապահներին թիրախավորելու, որտեղ թե ՀԱՊԿ-ի խնդիր ունենք, թե խաղաղապահի խնդիր ունենք, քանզի Ադրբեջանի իշխանությունները մանդատը չեն լիազորել, և ռուս խաղաղապահները միակողմանիորեն կաղում են և չունեն բավարար լիազորությունների շրջանակներ, որոնց պայմաններում կկարողանային նույնիսկ քաղաքացիական ձևացող այս ուժայիննների դեմ պայքարելու։

Վերլուծաբանը հստակ ուրվագծեց այն ճանապարհային քարտեզը, որով թե Արցախի Հանրապետության իշխանությունների և թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականն կամքի դրսևորման պայմաններում հնարավոր կլինի ապահովել ՌԴ խաղաղապահ ուժերի լիարժեք լիազորությունների շրջանակները, ինչի արդյունքում հնարավոր կլինի անմիջապես բացել Բերձորի ճանապարհը։

Խոսելով այսօր Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությունների մասին, մասնավորապես այն դիտարկման մասին, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելը նպատակահարմար չէ, քանզի ամբողջովին սպառված չէ խաղաղության և երկխոսության ճանապարհը՝ Աննա Աբրահամյանը վերլուծեց այն աշխարհաքաղաքական իրողությունը, որն այսօր առկա է մեզանում և որի պարագայում Ֆրանսիայի դիքորոշումը և շահը բացարձակ չի բխում ՀՀ և ԱՀ շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում