ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։

Պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։

Նշվում է, որ ինչպես և ռուսական նավթի գների սահմանափակման դեպքում, պատժամիջոցների ռեժիմի տակ կհայտնվեն արևմտյան ընկերությունները, որոնք կֆինանսավորեն, կապահովագրեն կամ կտեղափոխեն ռուսական նավթամթերքը։ G7-ի երկրներում և Ավստրալիայում տեղակայված ընկերությունները կտուգանվեն, եթե դյուրացնեն ռուսական նավթամթերքի վաճառքը ավելի բարձր գներով։

Հրապարակման աղբյուրները նշել են, որ նախատեսվում է ուժի մեջ դնել ռուսական նավթամթերքի գների երկու սահմանափակում: Սահմանափակումներից մեկը վերաբերելու է արտահանման ապրանքներին, մասնավորապես դիզելային վառելիքին վրա, մյուսը՝ ցածրարժեք ապրանքներին, օրինակ՝ մազութին: