Ռուսաստանի զորավարժությունը մերժում են, իսկ Արևմուտքը միայն անհանգիստ է

Շատ «հուզիչ» է, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահը անհանգիստ է։

«Շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի առիթով․ ճանապարհը պետք է վերականգնվի»․ ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը, փաստորեն, նա անհանգիստ է…

Է նման ձևով անհանգիստ  կարող է լինել նաև օրինակ Սինգապուրի կամ Բոլիվիայի ԱԺ նախագահը կամ յուրաքանչյուր Հայաստանի տեղը իմացող մի օտարերկրյա պաշտոնյա:

Ռուսաստանի զորավարժությունը մերժում են, իսկ Արևմուտքը միայն անհանգիստ է, հիմա ո՞ւմ վրա են հույս դրել Հայաստանի կառավարիչները անհայտ է:

Իսրայել Օրիի ժամանակներից բան չի փոխվել, նույն վիճակն է, բոլորը անհանգիստ են և մտահոգված, բայց զորք չեն ուղարկի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից