Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի հետ շփումների հեռանկարները

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումները, ինչպես օրինակ՝ վերջին բանակցությունները, պետք է նախապես Մոսկվայի և Դամասկոսի միջև մանրակրկիտ ուսումնասիրվեն և համակարգվեն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝այս մասին Բաշար ալ-Ասադը ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը:

«Այդ հանդիպումները պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախնական համակարգմամբ և պլանավորմամբ, որպեսզի արդյունավետ լինեն և հասնեն այն կոնկրետ նպատակներին, որոնք ակնկալում է Սիրիան»,- ասել է նախագահը:

Ասադն ընդգծել է, որ նման արդյունքները ենթադրում են վերջ տալ «օկուպացիային» (սիրիական տարածքի) և ահաբեկչությանն աջակցությանը: