Նիկոլն Ալիևին պատասխանում է դատախազության միջոցով ընդդիմադիրներից վրեժ լուծելով. Ամրամ Մակինյան

Նիկոլն Ալիևին պատասխանում է դատախազության միջոցով ընդդիմադիրներից վրեժ լուծելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Ինչքան Ալիևն ուժեղացնում է անկարողունակի վրա ճնշումը, այնքան ՀՀ անունից գործող դատախազությունն ավելի ուժգին է հարձակվում հայրենի ընդդիմադիրների վրա. այլ բացատրություն չկա տարիներով քնեցրած, երեք անգամ լրացուցիչ քննության վերադարձված և դեռևս անցյալ տարի դատարանի վարույթ ընդունված այն թղթերի կապոցը հիշելու տրամաբանությանը, ըստ որի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանը երկու տարի առաջ ստորացրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձը…(ստորացման մասին մեջբերումը դատախազության կազմած փաստաթղթից է)

Կհանդիպենք դատարանում…»,- գրել է նա: