Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ղրիմի թաթարներ Ջեմիլ Գաֆարովի, Սերվետ Գազիևի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Քարիմովի և Սեյրան Մուրթազայի նկատմամբ 13 տարվա ազատազրկման վերաբերյալ։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ղրիմի թաթարների՝ իրենց հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքին և ակնկալում ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ մեր բոլոր ազգականները, ովքեր բանտարկված են Ղրիմում նմանատիպ քաղաքական պատճառներով, ներառյալ Ղրիմի թաթարների մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալը, Ազիզ Ահմեթովը և Ասան Ահմեդովն անմիջապես ազատ արձակվեն և միանան իրենց ընտանիքներին»,- ասվում է հունվարի 11-ի հայտարարության մեջ:

Հիշեցնեմ, որ ռուսական դատարանը հունվարի 11-ին վճիռներ է կայացրել «Հիզբ ութ-Թահրիրի երկրորդ Սիմֆերոպոլի խմբի» գործով և նրանց դատապարտել 13 տարվա ազատազրկման։

Հավելեմ նաև, որ թուրքական կողմը շարունակում է պնդել, որ Ղրիմը օկուպացվել է ռուսների կողմից։ Այս հայտարարության ֆոնին նաև պետական մակարդակով քարոզվում է Ռուսաստանի օկուպանտ լինելու հանգամանքը»։