Նիկոլը՝ մեր թիվ 1 ներքին թշնամին, գնալով դառնում է վտանգավոր և օրախնդիր դարձնում իր հետ համապատասխանաբար վարվելը…

Ինչպես վկայում են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի երեկվա մամուլի ասուլիսը և կառավարության այսօրվա նիստում նրա հայտարարությունները, Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամին գնալով դառնում է վտանգավոր և օրախնդիր դարձնում իր հետ համապատասխանաբար վարվելը…

Այսօր Նիկոլը, եթե փորձեմ պատկերավոր ներկայացնել, նման է մեկին, որը Արևմուտքի սրած կամ տված դաշույնը շարունակաբար մի ձեռքից մյուսը փոխանցելով, այդպես խաղացնելով և արնոտ աչքերով տակեվանց նայելով, սպասում է հարմար պահի՝ այդ դաշույնը Հայաստանի և Ռուսաստանի սիրտը կամ թիկունքը խրելու համար: Եվ, ուրեմն, մեծ դժվարություն չէ հասկանալը (ներառյալ՝ Մոսկվայում), թե ինչ պետք է անել…

Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի սկանդալից սկսած, Նիկոլը հետևողականորեն գործել ու գործում է ՀԱՊԿ-ի դեմ: Այս առումով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերին և Արցախի անվտանգությանը Նիկոլի հասցրած վերջին հարվածը, որի մասին հայտնի դարձավ հունվարի 10-ին,  Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժության անցկացման հրապարակային մերժումն էր:

«Լրագրողների հետ շփման ընթացքում Հայաստանի առաջնորդը շատ այլ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի մասով, ինչն արդեն մեկնաբանվել է Կրեմլում»,- այսօր մեկնաբանելով Հայաստանի կողմից իր տարածքում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ անցկացնելու մերժումը, ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2022թ. զորակազմ չի հատկացրել Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։

«Դա, անշուշտ, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով վերաձևակերպել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան այսօր ավելի կարևոր հայտարարություններով էլ է հանդես եկել, մասնավորապես, անհեթեթ է համարել Երևանի (երեկվա մամուլի ասուլիսում Նիկոլի) հայտարարությունը, թե ՌԴ-ն, ավելի որոշակի, Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Ընդգծենք, որ զուտ «դիվանագիտական էթիկետ» կոչվածն է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին թույլ չի տվել ավելի խիստ արտահայտվել:

«Ռուս և հայ ժողովուրդներին կապում են ամուր բարեկամական կապերը,- ասել է Զախարովան:- Մենք տրամադրված ենք հետագայում նույնպես ամրապնդելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում։ Այս ֆոնին Երևանի հայտարարությունները, թե «ռուսական ներկայությունն անվտանգության համար որոշակի սպառնալիքներ է ստեղծում», անհեթեթություն է։

Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահներն իրենց ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որն անհնար է հերքել։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ ռուսական ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ արկածախնդիրները, որոնք նախընտրում են մեր զինվորականներին մատնացույց անել դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների համար»։

Հայաստանի գերագույն գլխավոր ստախոս, կեղծարար Նիկոլի վերոնշյալ հայտարարությունը մի կողմից իսկապես անհեթեթություն է, ավելին՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող, հերյուրանք:

Բայց մյուս կողմից Նիկոլի տվյալ հայտարարությունն ինչ- որ տխմարի զառանցանք չէ, այլ միանգամայն մտածված քաղաքականության դրսևորում, որը պետք է դիտարկել 2018թ. «թավշյա հեղափոխություն» կոչվածի՝ գունավոր հեղափոխությունների (նարնջագույն հեղափոխության, վարդերի հեղափոխության և այլն) շարքին պատկանող աշխարհաքաղաքական հեղաշրջման տրամաբանության շրջանակում:

Արտաքին քաղաքականության ոլորտում «թավշյա հեղափոխությունն» իրականացրած Նիկոլի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի և այլոց դեռ անկատար նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ ռամաբազան հանելը և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն Ռուսաստանից Արևմուտք փոխելն է, այսինքն՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի դեմ մեզ անպաշտպան թողնելու հայադավ և ազգակործան ծրագրի իրականացումը:

Ընդգծենք, որ խոսքն այն նույն Արևմուտքի մասին է, որը, ինչպես հայտնի է պատմությունից, մեկ անգամ չէ, որ իրեն դրսևորել է հայերիս հանդեպ իր գցող, ուխտադրուժ, մեզ մեր թշնամու՝ Թուրքիայի առջև միայնակ թողնող, ավելին՝ Թուրքիային և Ադրբեջանին օգնող քաղաքականությամբ: Ընդ որում, Արևմուտքի, օրինակ, նրա հենասյունը հանդիսացող ԱՄՆ-ի գցող, ուխտադրուժ քաղաքականությունը միայն հայերիս հանդեպ չէ, որ դրսևորվել է, հիշենք, թեկուզ, Աֆղանստանին առնչվող վերջին իրադարձությունները:

Այո, Հայաստանի ներկայիս ղեկավարության ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել է, որ ռուսական ռազմական ներկայությունը համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս առումով ճշմարտությունն է ներկայացրել, բայց հետո ի՞նչ… Գերագույն գլխավոր ինտրիգան, մանիպուլյատոր Նիկոլի ու նիկոլենց նույնիսկ նույն օրվա երեկոյան հայտարարությունները կարող են բոլորովին չհամապատասխանել առավոտվա հայտարարություններին, ինչը, կարծում ենք, Մոսկվային էլ է հայտնի: Այս առումով կարևորը ոչ թե այն է, թե նրանք նախկինում ինչ են ասել, այլ այն, թե հիմա ինչ հանձնարարություն կամ հրահանգ կարող են ստացած լինել ԱՄՆ պետդեպարտամենտից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, ԿՀՎ-ից, Մի-6-ից, Անկարայից, Բաքվից…

Ինչ վերաբերվում է Զախարովայի ասածին՝ «Իսկ արկածախնդիրները, որոնք նախընտրում են մեր զինվորականներին մատնացույց անել դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների համար», ապա Նիկոլը ու նրա հայադավ հանցախմբի մյուս անդամներն արկածախնդիրներ չեն, այլ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի թշնամիներ, որոնց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ըստ էության չի բնութագրել՝ անթույլատրելի համարելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների առանց այն էլ լարված հարաբերությունների առավել սրումը, ինչպես նաև ելնելով դիվանագիտական էթիկետից:

Այնուամենայիվ, Զախարովան մի հարցում սխալվում է. նման քայլի իրական հետևանքների համար Նիկոլն ու նիկոլենք իրենց շատ լավ էլ հաշիվ են տալիս, ուղղակի Հայաստանի և Արցախի համար կործանարար, Ռուսաստանի համար առնվազն վնասակար այդ հետևանքները, որոնք անխուսափելի կլինեն, եթե «արկածախնդիրների» ու նրանց նման քայլի դեմը չառնվի, դեռ 2018-ից, եթե ոչ ավելի վաղ, նրանց հետապնդած նպատակներն են:

«…Միայն մեկ հարցով, մեկ նրբերանգով չէ, որ տեսնում ենք տարընթերցումներ Երևանի դիրքորոշման մեջ,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:- Նման առիթները և թեմաները մի քանիսն են, ընդ որում, լուրջ թեմաներ։ Եվ մենք տեսնում ենք լրջագույն հարցերի գնահատականների տարբերություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային անվտանգության համար։ Մենք հենց այդ հարցերին ենք ուշադրություն դարձնում․․․Չէ՞ որ մեր աշխատանքը ոչ միայն խոսափողի մոտ հրապարակայնորեն մեկնաբանելն է, այլև կողմերի հետ բառացիորեն ամենօրյա շփումները, և մենք փորձում ենք նաև երկկողմ խողովակներով հայկական կողմից հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունեն։ Ուստի կան սկզբունքային հարցեր, և, համապատասխանաբար, դիրքորոշումը պետք է ձևակերպվի․․․միգուցե ինչ-որ ամպլիտուդով, ինչ-որ վերապահումով, բայց այն պետք է ձևակերպվի՝ առանց սկզբունքային հիմքերը փոխելու։ Հայկական կողմի մոտեցումներում շատ անհասկանալի բաներ կան։ Եվ միգուցե, երբ որոշակի պարզաբանումներ լինեն այդ մոտեցումների վերաբերյալ, այդ ժամանակ բոլորի համար շատ բան պարզ կդառնա։ Եվ մենք հնարավորություն կունենանք պատասխանել գործնական հարցերին, այլ ոչ թե պարզել այն, ինչը պետք է հայտարարվի որպես սկզբունքային դիրքորոշում»:

 

Արթուր Հովհաննիսյան