«Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է ՀՀ  իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ։

«Վաղուց այլևս գաղտնիք չէ, որ իրավապահ մարմիններն այս իշխանությունների ձեռքում դարձել են գործիք` ազգային շահերը պաշտպանող անհատներին, քաղաքական միավորներին ճնշելու և չեզոքացնելու համար։

Ակնհայտ է, որ այս իշխանությունները թիրախավորում և «գլխատում են» բոլոր այն ուժերին, որոնք կարող են իրենց գործունեությամբ որևէ խոչնդոտ ստեղծել պանթուրանական ծրագրի իրագործման ճանապարհին»,- հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի գրասենյակը։