Շոլցի դիրքորոշումը Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման հարցում Բայդենն է թելադրում. Politico

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման հացում կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, գրում է Politico-ն՝ հղում անելով գերմանացի երկու անանուն պաշտոնյաների։

Շոլցի դիրքորոշման վրա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի հետ կանցլերն արդեն սերտորեն համակարգում էր, երբ անցած շաբաթ համատեղ հայտարարություն տարածվեց Ուկրաինա գերմանական և ամերիկյան հետևակի մարտական ​​մեքենաների համատեղ առաքման մասին»,- ասվում է գրառման մեջ:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախօրեին հայտարարել էր, որ Վարշավան միջազգային կոալիցիայի կազմում Leopard տանկերի մի խումբ կտեղափոխի Կիև։