Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային. Կոնգրեսական Լին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հարավային Նևադայի հայկական մեծ համայնքը և կիսում եմ նրանց մտահոգությունները։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լին:

«Արդեն մեկ ամիս է անցել շրջափակման սկզբից, որը հանգեցրել է պարենի, կենսական կարևոր դեղամիջոցների և հումանիտար օգնության հասանելիության դադարեցմանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ դնի այդ ագրեսիային»,- գրել է կոնգրեսականը։