Փաշինյան-Ալիև տանդեմի խոսույթից պարզ է դառնում, որ ՌԴ-ն է թուրք-ադրբեջանական ծրագրերի խոչընդոտը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։

Փորձագետի հետ մանրամասն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին՝

– Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառները, նպատակներն ու հետևանքները, Հայաստանի ներկայիս ղեկավարության անհեռատես գործողությունները։

– Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում՝ ուղղված քաղաքացիների անվտանգության ու հայկական պետության տարածքային ամբողջականության ապահովմանը։

– Ստերն ու մանիպուլյացիաները Փաշինյանի վերջին ասուլիսում։

– Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Ադրբեջանի պայմաններով, ինչպես նաև դրանց հետևանքները Հայաստանի համար։

– Քաղաքական հետապնդումներ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ և «քաղաքակիրթ» արևմտյան աշխարհի լռությունը.

– Ո՞րը պետք է լինի հայ ազգի գաղափարախոսությունը։

Մանրամասները՝ տեսանյութում