Ես միանում եմ իմ գործընկերներին շրջափակման անհապաղ դադարեցման կոչին. Լինդա Սանչես

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը միացել է Լաչինի միջանցքը ապաշրջափակման իր գործընկերների կոչին։

«Դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական սպասարկման և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հասանելիության։

Այդ գործողությունները անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին շրջափակման անհապաղ դադարեցման կոչին»,- գրել է նա իր «Թվիթերում»։