Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ երեկոյան, Երևան կժամանի։

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժը և այլք։ Նրանք գալիս են՝ վերահաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։

Այցի մասին Յաել Բրաուն-Պիվեն «Թվիթեր»-ում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Սուրբ Ծննդյան տոներին իր մտքերը բոլոր հայերի հետ են, ում հույսի և խաղաղության մաղթանքներ է հղում: