Ցույց՝ հաջակցություն թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից 30 օր պատանդ վերցված Արցախի 120 000 հայերի․ ֆրանսիացի պատգամավորի գրառումը

«Մոբիլիզացիա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով՝ աջակցելու թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից 30 օր պատանդ վերցված Արցախի 120,000 հայերին»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում նման գրառում է արել ֆրանսիացի պատգամավոր Սառա Տանզիլին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ նախօրեին անցկացված ցույցից լուսանկարներ հրապարակելով։

«Մենք՝ խորհրդարանականներս, մոբիլիզացվել ենք, որպեսզի այս տղամարդիկ և կանայք վերջապես կարողանան ապրել խաղաղության և ապահովության մեջ։ Հայերն ունեն իմ լիակատար աջակցությունը՝ ազատության և իրենց իրավունքների հարգման համար այս պայքարում»,-գրել է Սառա Տանզիլին։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի ցույց է կազմակերպվել։