Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հունվարի 10-ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Տեղեկությունը հաստատել է Սեյրան Օհանյանը։

«Ես ղեկավարել եմ մեծ կառույց, տարբեր հարցեր են լինում և ինձ հրավիրել են որպես վկա՝ տեղեկություն ստանալու, պարզաբանումներ տալու նպատակով։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ ցանկանա այլ մանրամասներ հայտնել»,– նշել է Սեյրան Օհանյանը։