Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան գտնել անհետ կորած երեք զինծառայողների մարմինները. պաշտպանության փոխնախարար

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողին եւ ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու եւ նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել»,-ասաց նա: