Լեզվակռիվ ԱԺ-ում. «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա» (տեսանյութ)

ԱԺ պատշտպանության և անվտանգությանհարցերի հանձնաժողովի նիստում այսօր կրքերը շիկացան և լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև:

Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ՝ նշելով, որ նա արդեն խոսել է և հիմա իրավունք չունի խոսելու:

«Պարոն, դուք ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը:

«Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը, ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք: Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,-արդեն գոռալով ասաց հանձնաժողովի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում