Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում

Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում, հայտնում է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«2022 թ․ վերջից Թուրքիան սկսեց Ուկրաինա ուղարկել ԱՄՆ-ի կողմից մշակված կասետային ռումբեր, որոնք օգտագործվում են հրետանու մեջ»,- նշվում է հոդվածում։

Ըստ աղբյուրի՝ ուղարկվող զենքերն արտադրվել են սառը պատերազմի ժամանակ, նախատեսված են «ռազմի դաշտում ռուսական տանկերի և զինծառայողների ոչնչացման համար», և դրանց մատակարարումները սկսվել են նոյեմբերին:

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց Ուկրաինային, Թուրքիան միակ վայրն էր, որտեղ նրանք կարողացան կասետային զինամթերք ձեռք բերել», – գրում է պարբերականը։