Միայն 3 իրար հակասող միտք երեկվա ասուլիսից, որ ի ցույց է դնում այսօրվա իշխանության ողջ թշվառությունն ու արկածախնդիր էությունը

Միայն 3 իրար հակասող միտք երեկվա ասուլիսից, որ ի ցույց է դնում այսօրվա իշխանության ողջ թշվառությունն ու արկածախնդիր էությունը։

– Թեև Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, բայց ՌԴ-ն էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է (այսինքն, ըստ իշխանության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է)։

– Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայասանի անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։

– Մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են։

Ստացվում է, որ մեզ համար «բացարձակ արժեքների» անվտանգության երաշխավորը ոչ թե մենք, այլ Ռուսաստանն է, որի ռազմական ներկայությունը «սպառնալիք է ստեղծում» այդ արժեքների համար։ Այս տրամաբանությամբ, չլինի այդ երաշխավորը, չեն լինի այդ արժեքները, հետևաբար չի լինի սպառնալիք․․․

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից